Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման հիմնական ճանապարհ համարում է տնտեսության զարգացումը

Վարչապետը պետական համակարգում աշխատավարձերի բարձրացման հիմնական 
ճանապարհ համարում է տնտեսության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է պետական կառավարման համակարգում այնպիսի պայմանների ստեղծումը, որի արդյունքում կառավարությունը կկարողանա վարձել լավագույն մասնագետներին: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետն, անդրադառնալով պետական կառավարման համակարգում ցածր աշխատավարձերի խնդրին, ընդգծեց, որ այդ խնդիրը լուծելու հիմնական ուղին երկրի տնտեսությունը զարգացնելն է:

«Պետական կառավարման համակարգում աշխատավարձերի հարցում մենք այս պահին լուծում չունենք: Հիմնական լուծումն այն է, որ մեր տնտեսությունը պետք է զարգանա, մեր մուտքերը և եկամուտները պետք է ավելանան, մեր շահույթները պետք է շատանան, որպեսզի վարձատրման համակարգն աճի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ այս պահին բիզնեսն ունի առավելություն, քանի որ կարողանում է վարձել լավագույն մասնագետներին, իսկ կառավարությունն այդ հնարավորությունը չունի և այդ խնդիրը լուծելու վերջնական տարբերակ էլ չունի: ՀՀ վարչապետի գնահատմամբ` այդ հարցը լուծելու հիմնական ճանապարհը երկրի տնտեսությունը զարգացնելն է, որպեսզի հնարավոր լինի հասնել տրամաբանական լուծման: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am