Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կարեն Կարապետյանը պլանավորում է հանդիպումներ ունենալ նախկին վարչապետների հետ

Կարեն Կարապետյանը պլանավորում է հանդիպումներ ունենալ նախկին 
վարչապետների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նորաստեղծ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը պետություն-մասնավոր հատվածի համագործակցության վառ օրինակ է: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Սա մի հարթակ է, որտեղ մենք ցանկանում ենք ձևավորել մեր տեսլականը, ֆիքսել ծրագրերը, թե ինչպես ենք առաջ տանելու մեր երկիրը: Այդ հարթակի վրա մենք ունենալու ենք բազմաթիվ խորհրդատվություններ: Ձևավորվել է բավականին պրոֆեսիոնալ թիմ՝ շատ հայրենասեր, պարկեշտ մարդիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Կարապետյանը:

Վարչապետը հավելեց, որ այդ հարթակում ինքը պլանավորում է հանդիպումներ անցկացնել նախկին վարչապետների, տնտեսագետների, գործարարների հետ: «Ֆինանսավորումը լինելու է պետական բյուջեից, ինչպես նաև մասնավոր աղբյուրներից: Մենք քննարկելու ենք հարցեր՝ կապված պետական կառավարման համակարգի բարելավման, հարկային, մաքսային համակարգի բարելավման, բոլոր կարևոր ոլորտների զարգացման հետ»,- եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am