Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկացի պոետը Հայաստանում գրական ամսագիր է հիմնել

Ամերիկացի պոետը Հայաստանում գրական ամսագիր է հիմնել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի պոետ և ուսուցիչ Արտո Վաունը, ով սովորել է Բոսթոնի Մասաչուսեթսի համալսարանում, իսկ վերջին երեք տարիներին բնակվում է Երևանում, որոշել է Հայաստանի ամերիկյան համալսարանում բացել Ստեղծարար գրի կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Boston Globe-ը:

Վաունը նշում է, որ իր նպատակն է վերակենդանացնել նախկին խորհրդային հանրապետության մշակութային ներուժը: Նոր ծրագրի զարգացման ընթացքում նա հայտնաբերել է, որ աշխարհի այդ հատվածում չկա բարձրորակ անգլերեն գրական ամսագիր, ուստի նա նախաձեռնել է ստեղծել առաջինը, որում ներառված կլինեն գրողներ Դանիայից, Շվեդիայից, Հունգարիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից:

«Արվեստը կարող է փոխել աշխարհը: Գրականությունը կարող է փոխել աշխարհը: Դա միշտ է այդպես արել»,- ընդգծում է Վաունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am