Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կառավարության աշխատանքային պլանում առկա է 140 գերակա խնդիր

Կառավարության աշխատանքային պլանում առկա է 140 գերակա խնդիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց 2017 թվականի գործունեության ծրագիրը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ դրանով հաստատվում են կառավարության 2017թ. միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների հիմնավորումները և գերակա խնդիրների հիմնավորումները:

«Կառավարության աշխատանքային պլանում առկա են 140 գերակա խնդիր, 160 միջոցառում: Առաջին անգամ նախատեսվում են նաև ենթախնդիրներ՝ սահմանվելով դրանց ժամանակացույցը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Հարությունյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկեց հնարավորություն տալ ծրագիրը քննարկել ևս երեք օր՝ ժամկետների հետ կապված որոշ հարցեր շտկելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am