Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունվար

2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում եղել է 3 մլն 733 հազար բջջային կապի բաժանորդ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում եղել է 3,733,620 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 1.26%-ով կամ 46,308-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.08% կամ 2,944 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,486,480 է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով b24.am-ը, 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.87%-ով կամ 30,240-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.15%-ով կամ 5,366 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,184,974: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.52%-ով կամ 11,363-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.64%-ով կամ 14,092 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,112,606 է: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.31%-ով կամ 6,600-ով, իսկ 2015թ․երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.66%-ով կամ 13,991 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 940,620: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.80%-ով կամ 34,414-ով, իսկ 2015թ․երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 6.17% կամ 54,695: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 890,507 է: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.12%-ով կամ 26,945-ով, իսկ 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 5.46%-ով կամ 46,086 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն /նախկինում Orange/ է: 2016թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 608,026: 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.09%-ով կամ 531-ով, իսկ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 6.68%-ով կամ 43,547-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 483,367 է, 2016թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.68%-ով կամ 3,305-ով, իսկ 2015թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 7.19% կամ 37,461 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,889,044 (2015թ.-ի III եռ. համեմատ`+0.38% կամ +10,903): Vivacell-MTS` 1,761,273 բաժանորդ ( -0.83% կամ -14,805), Beeline` 783,917 բաժանորդ (+6.62% կամ +48,676), Ucom` 343,854 բաժանորդ (-6.26% կամ -22,968):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 597,436 (2016թ.-ի III եռ. համեմատ` -2.65% կամ -16,269): Vivacell-MTS` 351,333 բաժանորդ (+0.23% կամ +814), Ucom` 139,513 բաժանորդ (-9.41% կամ -14,493), Beeline` 106,590 բաժանորդ (-2.37% կամ -2,590):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 247,140 (2015թ.-ի III եռ. համեմատ` +0.99% կամ +2,422): Ucom` 124,659 բաժանորդ ( -4,65% կամ -6,086), Vivacell-MTS` 72,368 բաժանորդ ( -0.14% կամ -101), Beeline` 50,113 բաժանորդ (+20,74% կամ +8,609):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,834 դր. (2015թ.-ի III եռ. համեմատ` -17.13% կամ -379 դր.), Vivacell-MTS` 1,457 դր. (-11.05% կամ -181 դր.), Ucom` 1,220 դր. (-11.98% կամ -166 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Beeline` 4,407 դր. (2015թ.-ի III եռ. համեմատ` -12.89% կամ -652 դր.), Ucom` 4,125 դր. (-7.47% կամ -333 դր.), Vivacell-MTS` 3,164 դր. (-15.33% կամ -573 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,795 դր. (2015թ.-ի III եռ. համեմատ` -13.20% կամ -425 դր.), Vivacell-MTS` 2,569 դր. (-4.36% կամ -117 դր.), Beeline՝ 1,353 դր. (-16.94% կամ -276 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 524 րոպե (2015թ.-ի III եռ. համեմատ` +5.01% կամ +25 ր.), Beeline ` 315 ր. (-7.89% կամ -27 ր.), Ucom` 131 ր. (+1.55% կամ +2 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 748 րոպե (2015թ.-ի III եռ. համեմատ` -3.36% կամ -26 ր.), Ucom` 492 ր. (+54.23% կամ +173 ր.), Beeline` 420 ր. (-1.41% կամ -6 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 16,445 ՄԲ (2015թ.-ի III եռ. համեմատ` -5.95% կամ -1,040 ՄԲ), Vivacell-MTS` 15,339 ՄԲ (+47.42% կամ +4,934 ՄԲ), Beeline՝ 10,283 ՄԲ (+15.93% կամ +1,413 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 160,618 (2015թ.-ի III եռ. համեմատ` +0.14% կամ +227), Beeline` 96,403 (-9.17% կամ -9,727), Ucom` 34,673 (-40,04% կամ -23,153):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 36,396 (2015թ.-ի III եռ. համեմատ` +10,86% կամ +3,564), Ucom` 10,436 (-9.97% կամ -1,156), Beeline` 6,536 (+96.34% կամ +3,207):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 15,473 (2015թ.-ի III եռ. համեմատ` +1.29% կամ +197), Vivacell-MTS՝ 15,001 (+67,95% կամ +6,069), Beeline` 14,225 (+72.19% կամ +5,964):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 135,275 (2015թ.-ի III եռ. համեմատ` -4.97% կամ -7,078),  Beeline` 66,382 (+26.53% կամ +13.920), Ucom` 39,614 (-19.01% կամ -9,297):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 55,139 (2015թ.-ի III եռ. համեմատ` -62.36% կամ 21,178), Ucom` 9,211 (-9.03% կամ -914), Beeline` 5,220 (-4.73% կամ -259):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 12,131 (2015թ.-ի III եռ. համեմատ` -21.01% կամ -3,227), Vivacell-MTS` 10,238  ( +2.61% կամ 260), Beeline՝ 3,654 (-54,95% կամ -4,457):



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ