Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ստեփանակերտի պատկերասրահի ամանորյա ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի վերջը

Ստեփանակերտի պատկերասրահի ամանորյա ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 
վերջը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստեփանակերտի պատկերասրահն անցած տարի ունեցել է շուրջ 2000 այցելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին թղթակցի հետ զրույցում ասել է պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը և նշել, որ այցելուները ինչպես տեղացիներ այնպես էլ զբոսաշրջիկներ են:

«Տարվա ընթացքում կազմակերպել ենք 20-ից ավելի ցուցահանդես: Պատկերասրահն ունի նաև իր սեփական ֆոնդը, որը համալրված է տեղացի և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների 400 աշխատանքներով»,- նշել է  Ե. Դադայանը:

Պատկերասրահի տնօրենը հայտնեց, որ դեկտեմբերի 29-ին՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով բացվել է տոնական ցուցահանդես, որը կգործի մինչև փետրվարի վերջը:

Ցուցահանդեսում հիմնականում ներկայացված են Հայաստանի Հանրապետության հայտնի նկարիչների  և  քանդակագործների  աշխատանքներ:

Ստեփանակերտի պատկերասրահը հիմնադրվել է 1982 թվականին։ Երկար ընդմիջումից հետո, 2001 թվականի հուլիսի 12-ին պատկերասրահը վերաբացվել է և ժամանակավոր տեղակայվել Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջին հարկի դահլիճում։ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին պատկերասրահը գործում է նոր շենքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am