Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրաքի դեսպանը հայտնել է Բաշիքայից թուրք զինվորների հետ քաշվելու ժամկետի մասին

Իրաքի դեսպանը հայտնել է Բաշիքայից թուրք զինվորների հետ քաշվելու ժամկետի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Իրաքի դեսպան Սալիհ էլ-Օբադին խոսել է Բաշիքայից թուրքական զորքերի հետ քաշվելու ժամկետների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է T24.com.tr լրատվամիջոցը:

Դեսպանը տեղեկացրել է, որ Մոսուլի ազատագրման գործողությունները կավարտվեն երեք ամսվա ընթացքում: Դրանից հետո, ըստ դիվանագետի, Բաշիքայի ճամբարում գտնվող թուրք զինվորները հետ կքաշվեն: «Երբ լուծվի Բաշիքայի հարցը, կքննարկվեն մյուս համագործակցությունները: Մենք չենք ակնկալում, որ Թուրքիան գործողություններ իրականացնի Իրաքի տարածքում»,- ասել է նա:

Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015 թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդական փեշմերգային վարժեցնելու հիմնավորմամբ: 2016 թվականի հոկտեմբերին Թուրքիայի մեջլիսը կողմ էր քվեարկել Իրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:

Իրաքը, սակայն, դատապարտել էր պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էր Իրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Այդուհանդերձ, թուրքական կողմը մերժել էր այդ պահանջը` երկարատև լարվածություն առաջացնելով թուրք-իրաքյան հարաբերություններում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am