Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրտ-անոթային հիվանդություններով կանչերը նվազել են՝ իրենց տեղը զիջելով սուր շնչառական հիվանդություններին

Սիրտ-անոթային հիվանդություններով կանչերը նվազել են՝ իրենց տեղը զիջելով սուր 
շնչառական հիվանդություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Շտապօգնություն» ՓԲԸ-ն  2016  թվականին սպասարկել է 247 հազար 496 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 49 հազար 432 հիվանդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ  տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով` գրանցվել է 25 հազար 270 մանկական կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 9 109 երեխա:

«2016 թվականին նախորդ տարվա համեմատ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը նվազել են 5928-ով, սակայն 6166-ով ավելացել են սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կանչերը»,-ասաց նա:

Անդրադառնալով ձմռան ամիսներին սառցակալության հետեւանքով ընկնելու եւ վնասվածքներ ստանալու դեպքերին՝ Ստեփանյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ նման դեպքերով կանչերը նվազել են: «Մենք այս տարի ունեցել ենք 24 նման կանչ»,-հավելեց բանախոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am