Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01:00-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիներից մեկի մոտ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած վերք է, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի հրազենային վնասվածք, մյուսի մոտ՝ գլխի գագաթային շրջանի, ձախ քիմքային շրջանի և գլխուղեղային շրջանի վնասվածքներ, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի սալջարդ, քթոսկրային բեկորային բաց կոտրվածք: Դեպքի վերաբերյալ կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am