Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Քիմ Քարդաշյանի կողոպտման գործով ձերբակալվածներից մեկը նրա վարորդն Է


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել Է, որ Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում ձերբակալվածների թվում եղել Է այն վարորդը, որը նրան սպասարկում Էր քաղաքում հոկտեմբերին Նորաձեւության շաբաթին նրա ժամանման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Gulf News հրատարակությունը:
Հունվարի 9-ին Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդու Է ձերբակալել Քարդաշյանի կողոպտման գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ կալանավորվածները հարձակման անմիջական մասնակիցներն են: Մի շարք ԶԼՄ-ներ նշում են 16 կամ 17 մարդու ձերբակալման մասին:
Հարձակման ենթադրվող կազմակերպիչը ալժիրցի Է: Ելուզակախմբի մեջ եղել են նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան Է: 
Ինչպես գրում Է հրատարակությունը, ներկայում ոստիկանությունը փորձում Է պարզել, թե վարորդն արդյոք Քարդաշյանի մասին տեղեկատվություն Է փոխանցել կողոպտիչներին:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ոստիկանները Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպտմանը մասնակցելու մեջ կասկածվողներին գտել են ԴՆԹ-ի հետքերի շնորհիվ, որոնք թողել են չարագործները:
ԶԼՄ-ների տվյալներով, ԴՆԹ-ի հետքեր են գտնվել կա՛մ այն կպչուն ժապավենի վրա, որով հանցագործները կապկպել Էին Քարդաշյանին, կա՛մ այն մանյակի վրա, որը նրանց ձեռքից ընկել Էր փողոցում: Ոստիկանության աղբյուրները «Ֆրանսպրես» գործակալությանը հաստատել են, որ ԴՆԹ-ի հետքերը թույլ են տվել նույնականացնել հանցավոր աշխարհի ներկայացուցչին, որն իրավապահներին հայտնի Է այլ կողոպուտների կապակցությամբ: 
2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել Էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել Է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:
Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել Է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ