Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

2016 թվականին Վրաստան այցելածների թվում հայերը քանակով երկրորդն են

2016 թվականին Վրաստան այցելածների թվում հայերը քանակով երկրորդն են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին մոտ 1,5 մլն ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրապետության զբոսաշրջության վարչությունը: 2016 թվականին Վրաստան է այցելել 1.496 մլն ՀՀ քաղաքացի:

2016-ի արդյունքներով Հայաստանը երկրորդն է այն երկրների թվում, որոնց քաղաքացիները այցելել են Վրաստան: Այդ ցուցանիշով առաջին տեղում է Ադրբեջանը՝ 1 մլն 523 հազար մարդ, երրորդը՝ Թուրքիան է 1 մլն 254 հազար այցելուով: Չորրորդ տեղում Ռուսաստանն է 1 մլն 37 հազար ցուցանիշով, գրում է ՏԱՍՍ-ը:

Մինչդեռ, 2016-ի դեկտեմբերին Վրաստան այցելածների քանակով Հայաստանն առաջին տեղում էր՝ 164.5 հազար մարդ ցուցանիշով: Այցելությունների քանակի աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 2016-ին Վրաստան է այցելել 6.351 մլն մարդ, ինչը 7.6%-ով գերազանցում է 2015-ի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am