Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի մաքսակետերում կկիրառվեն էլեկտրոնային կշեռքներ

Հայաստանի մաքսակետերում կկիրառվեն էլեկտրոնային կշեռքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մաքսակետերում մինչև 2017-ի ապրիլի վերջ կկիրառվեն էլեկտրոնային կշեռքներ: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության` դեկտեմբերի 29-ի նիստում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը 2017 թվականի հունվարի 11-ի փոխարեն տեղափոխել մինչև 2017-ի ապրիլի 30-ը ներառյալ:

«Երկարաձգումը պայմանավորված է հայ-վրացական սահմանին անցակետերի արդիականացման ուշացմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ մատակարարը կլինի ռուսական «Ֆոռս Ցենտր Ռազրաբոտկի» ընկերությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am