Հայաստանի մաքսակետերում կկիրառվեն էլեկտրոնային կշեռքներ
13:58, 29 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մաքսակետերում մինչև 2017-ի ապրիլի վերջ կկիրառվեն էլեկտրոնային կշեռքներ: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության` դեկտեմբերի 29-ի նիստում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը 2017 թվականի հունվարի 11-ի փոխարեն տեղափոխել մինչև 2017-ի ապրիլի 30-ը ներառյալ:
«Երկարաձգումը պայմանավորված է հայ-վրացական սահմանին անցակետերի արդիականացման ուշացմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ մատակարարը կլինի ռուսական «Ֆոռս Ցենտր Ռազրաբոտկի» ընկերությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում