Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.12.2016

Սպասվող լրահոս. 27.12.2016

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 27-ին, մի շարք գերատեսչություններ կամփոփեն 2016 թվականի կատարած աշխատանքը: Մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կխոսեն իրականացրած ծրագրերի մասին և կանդրադառնան առաջիկա անելիքներին:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես կգա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա լրագրողների հետ կհանդիպի Գյումրի քաղաքի Տեխնոպարկում և կներկայացնի, թե քաղաքացիներից ի՞նչ բողոքներ են ստացվել, ո՞ր ոլորտներում եմ մարդու իրավունքներն առավել շատ խախտվել:

Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Թալիշներ. Պատմություն և արդիականություն» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում են հայ և թալիշ փորձագետներ ու հասարակական-քաղաքական գործիչներ: Միջոցառումը կազմակերպվում է  ԵՊՀ  Իրանագիտության ամբիոնի և Թալիշական Ազգային Շարժման համատեղ ջանքերով:

Մերձավորարևելյան իրադարձություններն են ամփոփում արաբագետ Արմեն Պետրոսյանն ու թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրանք կանդրադառնան դեռ չհանգուցալուծված սիրիական թնջուկին, Թուրքիայի մարտավարությանը և Ռուսաստանի գործողություններին ու դրանց հետևանքներին:

Ամանորին ընդառաջ հրդեհային անվտանգության հարցերի քննարկումներն ակտիվացել են: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը կխոսի հրդեհային անվտանգության կանոններից, հրավառության վտանգներից:  

Երևանում տեղի կունենա «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա» գրքի շնորհանդեսը: Հեղինակներն են՝ Հրանուշ Խառատյանը, Գայանե Շագոյանը, Հարություն Մարությանը, Լևոն Աբրահամյանը: Միջոցառմանը կներկայացվի մի շտեմարան, որը կազմվել է բռնությունների զոհերի մասին վկայող Ազգային արխիվի նյութերի հիման վրա:

Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում՝ նախկին Դելֆինարիումի վայրում, կմեկնարկեն «Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները՝ նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը: Հանդիպման առիթը Կանադայում երաժշտին Ջուզեպե Գվարներիի 1707թ-ի պատմական գործիքի հանձնումն է, որով նա հիմա ելույթ է ունենում։ Թավջութակահարը կպատմի անցնող տարվա ամենավառ իրադարձությունների մասին, կանդրադառնա 2017թ-ի անելիքներին։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am