Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տարվա լավագույն բասկետբոլիստը Անդրե Սպայթ Մկրտչյանն է

Տարվա լավագույն բասկետբոլիստը Անդրե Սպայթ Մկրտչյանն է

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան  հարցում էր անցկացրել` պարզելու 2016 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն:

Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը, ով հուլիսին Մոլդովայում ճանաչվեց Փոքր երկրների Եվրոպայի առաջնության լավագույն խաղացող: 2-րդ տեղը զբաղեցրել է հավաքականի ավագ Զարեհ Զարգարյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Բրայանտ Դանստոնը:

Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է Աննա Ասլանյանը, որը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում փայլեց հուլիսին Թբիլիսիում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: 2-րդ տեղում է հայտնվել Դիանա Ռամազյանը, իսկ եռյակն եզրափակել է Վիկտորիա Տոնոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am