Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնություններում

Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային 
շախմատի առաջնություններում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկում են աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարերին մասնակցելու են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը և մի շարք այլ հանրահայտ գրոսմայստերներ:

Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցելու է 120 շախմատիստ: Նրանց գերակշիռ մասը կրում է գրոսմայստերի տիտղոս: Առաջնության գլխավոր մրցավարն է  միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am