Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հալեպի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրերը

Հալեպի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի ազատագրված թաղամասերի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց բնակավայրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Այնտեղ, որտեղ սակրավորները ավարտել են իրենց աշխատանքը, զինվորները թույլատրել են վերադառնալ իրենց բնակավայրերը:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, ականազերծման աշխատանքները շարունակվում են, և սակրավորները շարունակում են ականներ գտնել Հալեպի բնակավայրերում:

Ավելի վաղ, դեկտեմբերի 22-ին Սիրիայի ռազմական հրամանատարությունը հայտարարել է Հալեպի ամբողջությամբ ազատագրման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am