Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ. Հենրիխ Մխիթարյան

Կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ. Հենրիխ 
Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար մեծ պատիվ է 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: «Ինձ համար մեծ պատիվ է 7-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին` ՀՖՖ-ին, ակումբներին, մամուլի ներկայացուցիչներին: Ամբողջությամբ նվիրվել եմ ֆուտբոլին և զարմանալի արդյունքների եմ հասել, բայց կարող եմ ավելին, կարող եմ մեծ պատմություն կերտել «Մանչեստեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հետ: Երկիր, որը շատ եմ սիրում և միշտ մտքումս եմ պահում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am