Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 20.12.2016

Սպասվող լրահոս. 20.12.2016

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային անվտանգության աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական օրը: Այդ առթիվ այսօր` դեկտեմբերի 20-ին, կանցկացվի հանդիսավոր միջոցառում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդես կգա  տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով: Նա կներկայացնի իր գերատեսչության 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու անդրադարձ կկատարի առաջիկա անելիքներին:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես կգա նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 2016 թվականին ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության կարևոր շեշտադրումներին էլ կանդրադառնա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ  Զաքարյանը:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն նաև խաղաղապահները: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, փոխգնդապետ Սարգսյանը, մայոր Հովհաննես Միրզոյանը կներկայացնեն  ՀՀ ԶՈՒ խաղաղապահ առաքելության ձեռքբերումները:

Ամանորին ընդառաջ հաճախակի են դարձել սպառողների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումները: Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և փոխնախագահ Ռուբեն Հայթայանն այսօր խոսելու են 2016 թ-ին սննդամթերքի շուկայում արձանագրված թերությունների ու առավելությունների, ինչպես նաև ամանորին ընդառաջ շուկայում առկա գնաճի մասին: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն է անդրադառնալու է ամանորի նախաշեմին քաղաքային տրանսպորտի խնդիրներից:

Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Ժողովրդական վարպետի վկայականի տրամադրման հանդիսավոր արարողությունը: Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը կենտրոնի միջոցով վերսկսել է  «Ժողովրդական վարպետ»-ի կարգավիճակի մասին փաստող  պետական նմուշի վկայական տալու ամենամյա գործընթացը: 2016թ.-ի ընթացքում դիմած 25  ստեղծագործող անձիք այս տարի կստանան «Ժողովրդական վարպետի» վկայական: Վկայականների հանձնումը կամփոփվի էթնոջազային տոնական համերգով:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ տեղի կունենա համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հիշատակին: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օլգա Զաքարյանի ուսանողները: Կհնչեն Կոմիտասի երգերը, ինչպես նաև ստեղծագործություններ՝ Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի երկացանկից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am