Հենրիխ Մխիթարյանը Eurosport.uk կողմից ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ
11:22, 17 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը Eurosport.uk կողմից ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հավաքել է ամենաշատ ձայները` 1400: Հայ կիսապաշտպանին հաջորդում են «Լեսթեր»-ի ֆուտբոլիստ Ջիմի Վարդին, իսկ եռյակի վերջում Մեսութ Օզիլլն է:
Հայաստանի ազգային թիմի ավագը «Տոտենհեմ»-ի դեմ խաղում դարձավ միակ և հաղթական գոլի հեղինակ, սակայն վնասվածք ստացավ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում