Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 16.12.2016

Սպասվող լրահոս. 16.12.2016

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 16-ին, ՀՀ կառավարությունում  կանցկացվի Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես կգա և մրցանակները կհանձնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կներկայացնի մոր և մանկան առողջության պահպանման, դեղերի քաղաքականության ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպես նաև սկրինինգային ծրագրերի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարությունում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կանցկացվի իրազեկում-հանդիպում՝ խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ:  Հանդիպմանը ներկա կլինեն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, այլ պաշտոնյաներ: Հանդիպման նպատակն է`ծանոթացնել տնտեսվարողներին ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և ապրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ  նախագահ Կարեն Բեքարյանը։Նա կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության շուրջ գրանցված վերջին զարգացումներին:

 «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա Երևան-Վորոնեժ-Երևան չվերթի բացումը: Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:30-ին՝ հետադարձ չվերթը 20:40-ին:

Այսօր պարզ կդառնա, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կներկայացնի Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական միջոցառումների ծրագիրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կանցկացվի վարպետության դաս, որին կհաջորդի «Բիթլոմանիա» ներկայացումը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ տեղի կունենա Ստաս Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմի հետահայաց ցուցադրությունը, իսկ  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը փոքրիկների համար հանդես կգա «Փոքրիկ Իշխանը» ներկայացումով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am