Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում կանցկացվեն Էրմիտաժի օրեր

Հայաստանում կանցկացվեն Էրմիտաժի օրեր

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին դեկտեմբերի 12-13-ը Երևանում է գտնվում: Լրագրողների հետ զրույցում տնօրենը նշեց, որ Հայաստանում պարբերաբար Էրմիտաժի օրեր են անցկացվելու: «Էրմիտաժի օրեր անցկացնելու նախագիծը շատ հետաքրքիր է: Այն երկու երկրների մասնագետների միջև փորձի փոխանակման հիանալի մեխանիզմ կարող է լինել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:

Պիատրովսկին ընդգծեց, որ էրմիտաժի գործընկերները կժամանեն Հայաստան,  կանցկացվեն վարպետության դասեր թանգարանային գործի և այլ թեմաների վերաբերյալ, կիրականացվեն գիտական  դասախոսություններ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր և այլն: «Հայաստան կգա էրմիտաժյան ոգին»,-ասաց տնօրենը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am