Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Դեպի եվրատեսիլ». 1-ին կիսաեզրափակչի ուղիղ եթերում կմրցեն 6 լավագույնները

 «Դեպի եվրատեսիլ». 1-ին կիսաեզրափակչի ուղիղ եթերում կմրցեն 6 լավագույնները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 1-ին կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Լյուսի, Մարտա, Արծվիկ, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Վահե Ալեքսանյան. նրանցից միայն 4-ը հնարավորություն կստանան անցնելու հաջորդ փուլ եւ պայքարը շարունակելու «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու հնարավորության ձեռքբերման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հե կապերի բաժնից:

Նախագծի հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություններ ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ, 03 Իջին, 04 Լյուսի, 05 Սյուզաննա Մելքոնյան, 06 Վահե Ալեքսանյան:

Կարճ հաղորդագրություններ կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից՝ յուրաքանչյուր հեռախոսահամարից առավելագույնը 20 անգամ: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթի, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am