Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը. Շարմազանով

Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ղրղզական Հանրապետություն իրականացրած այցի շրջանակներում դեկտեմբերի 9-ին Բիշքեկում հանդիպել է հայ համայնքի ղեկավար կազմի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

Կողմերը կարևորել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը և հայ երիտասարդների շրջանում ազգային գաղափարախոսության սերմանումը: Է. Շարմազանովը, դիմելով մեր հայրենակիցներին մասնավորապես նշել է. «1948 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, ընդունվել է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիան, որից մեծապես տուժել է մեր ժողովուրդը. հարկ է նշել, որ տասնամյակներ անց Թուրքիան չի փոխել իր ժխտողական քաղաքականությունը: Ավելին՝ թուրքերը այս տարվա ապրիլին քաջալերում էին Ադրբեջանի ահաբեկչական և տմարդի գործողությունները Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ:Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունն արդարացում չունի և պետք է դատապարտվի: Բայց ամենամեծ կանխարգելիչ միջոցը մեր ազգային գաղափարի՝ ուժեղ Հայրենիքի կառուցումն է: Ուժեղ Արցախ և ուժեղ Սփյուռք՝ սա է մեր հզորության բանաձևը: Այսօր՝ առավել քան երբևէ, մեր միասնությունը հրամայական է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am