Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանը եւ Վենեսուելան համաձայնության են եկել ՕՊԷՔ-ի գագաթնաժողով գումարելու շուրջ

Իրանը եւ Վենեսուելան համաձայնության են եկել ՕՊԷՔ-ի գագաթնաժողով գումարելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ Իրանի նրա պաշտոնակից Հասան Ռոուհանին համաձայնության եկել ՕՊԷՔ-ի անդամների եւ այդ կազմակերպության մեջ չմտնող երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնել 2017 թվականի առաջին եռամսյակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«Ես (Իրանի նախագահ) Ռոուհանիին առաջարկեցի միասին պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողով գումարել 2017 թվականի առաջին եռամսյակում՝ նավթի շուկայի եւ նավթի գների կայունացման նոր մեխանիզմ սահմանելու համար, եւ մենք պայմանավորվեցինք անել դա»,- հայտարարել Է Մադուրոն: Սակայն նա «նոր մեխանիիզմի» մանրամասնությունները չի բացահայտել:     

Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել Է, որ ՕՊԷՔ-ի անդամները պետք Է միասին աշխատեն, որպեսզի ապահովեն նավթի շուկայի կայունացման՝ նոյեմբերին ձեռք բերված համաձայնության կատարումը:

Նոյեմբերի 30-ին ՕՊԷՔ-ի նիստն ավարտվել Է նավթահանույթի կրճատման՝ երկար սպասված համաձայնության կնքմամբ: Գործարքի համաձայն՝ հունվարից կարտելի անդամները նավթի արտադրությունը կկրճատեն օրական 1,2 միլիոն բարելով՝ մինչեւ 32,5 միլիոն բարել:    

Համաձայնությունը ենթադրում Է ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրների կողմից հանույթի կրճատում օրական 600 հազար բարելով: Կազմակերպության մեջ չմտնող երկրների հետ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին Վեննայում: ՕՊԷՔ-ը հանդիպման Է հրավիրել 14 երկրների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am