Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում աշխատունակ է համարվում 2 միլիոն 100 հազար մարդ

Հայաստանում աշխատունակ է համարվում 2 միլիոն 100 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնակչության 15-75 տարեկան տարիքային խմբում այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխատունակ է համարվում 2 միլիոն 100 հազար մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը: «Աշխատանքային ռեսուրս կազմող բնակչության 55 տոկոսը կանայք են, 64 տոկոսը քաղաքաբնակներ են»- նշեց Քալանթարյանը:

Նրա խոսքով` աշխատանքային ռեսուրս կազմող 1 միլիոն 004 հազար 700 մարդ ունի զբաղվածություն: «Զբաղվածների 60 տոկոսը տղամարդիկ են: Տղամարդկանց 5-ից 3-ը ունեն աշխատանք, իսկ կանանց շրջանում` 5-ից 2-ը»,- ասաց Քալանթարյանը:

Զբաղվածների 79 տոկոսի աշխատանքը մշտական է, աշխատողների միջին տարիքը` 43 տարեկան: «Զբաղվածների 50 տոկոսը որակավորված բանվորական մասնագիտություն ունեցողներն են, այսինքն՝ որակավորված բանվորներ գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության ոլորտներում և այլն, իսկ 7 տոկոսը կազմել են տարբեր մակարդակների ղեկավարներ»,- շեշտեց Քալանթարյանը:

35,3 տոկոսի զբաղվածությունը եղել է գյուղատնտեսության ոլորտում, 11,3 տոկոսը արդյունաբերության ոլորտում, 4,7 տոկոսը շինարարության ոլորտում և 49 տոկոսը ծառայությունների ոլորտում:

Աշխատողների 43 տոկոսը ունեն միջնակարգ կրթություն, 29 տոկոսը` բարձրագույն կրթություն: Աշխատողների 27 տոկոսը երևանաբնակ են: «Զբաղվածների 78 տոկոսը իրենց գործունեությունը իրականացնում են տնտեսության մասնավոր հատվածում, իսկ 24 տոկոսը պետական հատվածում: Զբաղվածների 57 տոկոսը վարձու աշխատողներ են, ինքնուրույն իրենց ապահովել են աշխատողների 36 տոկոսը, իսկ 7 տոկոսը եղել են ընտանեկան բիզնեսի առանց վարձատրության օգնող անդամներ»,- եզրափակեց Քալանթարյանը:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am