Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Նալբանդյանն ու Մամեդյարովը Համբուրգում հանդիպել են

Նալբանդյանն ու Մամեդյարովը Համբուրգում հանդիպել են

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Ստեֆան Վիսկոնտիի մասնակցությամբ հանդիպում են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահաների նախաձեռնությամբ` երեկ (դեկտեմբերի 8-ին) Համբուրգում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը»,- հայտնել է Բալայանը:

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am