Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ավելի քան 8 հազար մարդ է մեկ օրում դուրս եկել Հալեպի արեւելյան շրջանից

Ավելի քան 8 հազար մարդ է մեկ օրում դուրս եկել Հալեպի արեւելյան շրջանից

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 8 հազար մարդ Է մեկ օրում դուրս եկել Հալեպի արեւելյան շրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ Հալեպի՝ զինյալների հսկողության տակ գտնվող շրջաններից դուրս Է եկել 8461 մարդ, այդ թվում՝ 2934 երեխա»,- ասված Է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, 14 զինյալներ, վայր դնելով զենքը, հանձնվել են սիրական զորքերին: «Սիրիայի նախագահի ընդունած որոշմանը համապատասխան՝ նրանց բոլորին ներում կշնորհվի»,- ընդգծել են հաշեցման կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am