Կենսաթոշակ ու նպաստ նշանակելու դիմումները այսուհետ հնարավոր կլինի ներկայացնել ցանկացած տարածքային բաժին
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ, խնամքի, չաշխատող անձին մայրության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ատանալու և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից: Այդ մասին որոշումը հաստատվեց կառավարության նիստում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշումը միտված է սոցիալական ապահովության ոլորտում շահառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:
Գործող կարգի համաձայն` կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու հարցով պետք է դիմել միայն շահառուի (նպաստի կամ կենսաթոշակի իրավունք ունեցող անձի) բնակության վայրի տարածքային կենտրոն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում