Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Փոթորկի պատճառով հազարից ավելի զբոսաշրջիկներ են մնացել Հնդկական օվկիանոսի կղզիներում

Փոթորկի պատճառով հազարից ավելի զբոսաշրջիկներ են մնացել Հնդկական օվկիանոսի կղզիներում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուժկու փոթորկի պատճառով շուրջ 1,4 հազար զբոսաշրջիկներ են արգելափակված մնացել Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 8-ին այս մասին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը:

Հնդկաստանի Հավելոք եւ Նեյլ կղզիներում մնացած ճանապարհորդներին չեն կարողանում տարահանել քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով: Ալիքների բարձրությունն այնտեղ հասնում Է հինգ մետրի:

Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջնաթ Սինգհը Twitter-ի իր միկրոբլոգում հավաստիացրել Է, որ զբոսաշրջիկներին  վտանգ չի սպառնում: Նա ճանապարհորդների ընտանիքներին հորդորել Է խուճապի չմատնվել:

Պաշտոնյան հավելել Է, որ կառավարությունը փրկարարական գործողությունը կսկսի, հենց որ փոթորիկը փոքր-ինչ հանդարտվի: Զբոսաշրջիկների հետեւից մտադիր են ուղարկել Հնդկաստանի ռազմածովային ուժերի չորս նավ, քանի որ քաղաքացիական նավերն ի վիճակի չեն դուրս բերել օտարերկրացի հյուրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am