Մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
13:53, 8 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ առաջացած մերկասառույցի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Այժմ կատարվում են ճանապարհի մաքրման, աղով մշակման աշխատանքներ հնարավորին սեղմ ժամկետներում նաև բեռնատար տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը վերականգնելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում