Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դի Կապրիոն Թրամփին խորհուրդներ Է տվել շրջակա միջավայրի պահպանության եւ տնտեսության զարգացման վերաբերյալ

Դի Կապրիոն Թրամփին խորհուրդներ Է տվել շրջակա միջավայրի պահպանության եւ տնտեսության զարգացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին Հոլիվուդի աստղ Լեոնարդո դի Կարպրիոյի հետ քննարկել Է շրջակա միջավայրի պաշտպանության հաշվին ամերիկյան տնտեսության ամրապնդման հնարավորությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Associated Press (AP) գործակալությանը հայտնել Է դերասանի հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Թերի Թեմինենը: 

Նա նշել Է, որ հանդիպումը կայացել Է Նյու Յորքի կենտրոնի Trump Tower երկնաքերում եւ շարունակվել Է շուրջ մեկուկես ժամ: Հանդիպմանը մասնակցել են հանրապետականի դուստր Իվանկան, ինչպես նաեւ նրա անցումային շտաբի մի քանի աշխատակիցներ: Դի Կապրիոն Թրամփին պատմել Է իր այն գաղափարների մասին, թե ինչպես վերականգնվող Էներգետիկայի զարգացումը կարող Է ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր:

Թեմինենի խոսքով՝ Թրամփը հետաքրքրություն Է հանդես բերել դի Կապրիոյի նախաձեռնությունների նկատմամբ եւ նշել, որ կրկին կհանդիպի դերասանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am