Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աղվան Հովսեփյանը կարեւորում է ընտանիքներում կատարված հանցագործությունների վերացումը

Աղվան Հովսեփյանը կարեւորում է ընտանիքներում կատարված հանցագործությունների 
վերացումը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեում 2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-108 հոդվածներով հարուցվել է 94 քրեական գործ, որոնցից 16-ը ընտանիքում կատարված սպանություններն են: 2015 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով հարուցված 168 քրեական գործերից 7-ը եւս կատարվել են ընտանիքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քննչական կոմիտեում ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի վերաբերյալ ուսումնասիրության ներկայացմանը ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը կարեւորեց ընտանիքներում կատարված հանցագործությունների դեպքերի վերացումը:

«Մի բան է, որ հանցագործությունը կատարվում է փողոցում, մեկ այլ բան` ընտանիքում: Կարեւոր է ընտանիքի անդամների միջեւ հարգանքի սկզբունքի պահպանումը: Մեր քննիչները, իրականացնելով նախաքննություն, իրենց առջեւ խնդիր են դնում նախականխելու այդ գործողությունները»,-ասաց նա` հավելելով, որ քննիչները պետք է կարողանան ոչ միայն ի հայտ բերել փաստերը, այլեւ բացահայտել նախկինում կատարված դեպքերը եւս:

Ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության դեպքերից 6-ը գրանցվել են մարզերում, 10-ը ` Երեւան քաղաքում: Քրեական գործերից 13-ն ուղարկվել են դատարան, որոնցից 6-ը մեղադրական եզրակացությամբ, իսկ 7-ը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով: 16 մեղադրյալներից 12-ը արական, իսկ 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Նրանցից ոչ ոք նախկինում դատված չի եղել:

Աղվան Հովսեփյանն անբասիր աշխատանքի համար Սյունիքի եւ Լոռու մարզերի քննիչներին պարգեւատրեց 4-րդ աստիճանի մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am