Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ակնկալվում է 2021-ին Հայաստանում կարևորագույն մթերքների ինքնաբավությունը հասցնել 74-76 տոկոսի

Ակնկալվում է 2021-ին Հայաստանում կարևորագույն մթերքների ինքնաբավությունը հասցնել 
74-76 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021թթ. ծրագրով նախատեսվում է, որ 2021-ին Հայաստանը կկարողանա 74-76 տոկոսով իրեն ապահովել կարևորագույն մթերքներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան ծրագիրը:

Միջոցառումների իրականացման արդյունքում կենսականորեն կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության ներկայիս 60 տոկոս մակարդակի ցուցանիշն ակնկալվում է 2021թ. հասցնել 74-76 տոկոսի, անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների փոխհամաձայնեցված և համակարգված իրականացման համար: Նախատեսվում է՝ տեղական արտադրության հաշվին բարձրացնել կարևորագույն սննդամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկի բավարարման մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն բնակչության կենսամակարդակի բարձրացման, աղքատության կրճատման, գյուղական համայնքների զարգացման համար:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am