Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանում գոյություն չունի ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հարց. Լևոն Մկրտչյան

Հայաստանում գոյություն չունի ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու 
հարց. Լևոն Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուսերեն լեզուն որպես պետական երկրորդ լեզու ճանաչելու հնարավորության մասին հարցին և լրագրողներին խնդրեց նման հարց չբարձրացնել. «ՀՀ-ում այդպիսի հարց չի կարող գոյություն ունենալ»:

«Ցանկանում եմ մեկընդմիշտ ֆիքսենք. ՀՀ պետական լեզուն հայերենն է, մեր լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է և «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ: Երկրորդ հարցն օտար լեզուների զարգացման հիմնախնդիրն է, որովհետև եթե ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ ունեցող տարածք, արդյունք, մեր երկրի քաղաքացիները պետք է մայրենի լեզվի փայլուն տիրապետումից զատ ունենան օտար լեզուների իմացություն: Եվրոպական երկրներում, բացի սեփական լեզվից, առկա է ռեալ երեք լեզվի գործածություն, մենք գնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացման ուղղությամբ՝ ամբողջական կիրառման երկու հարթությամբ. հանրակրթական ընդհանուր դպրոցներում լեզվի կրթության բարելավում և խորացված ուղղություններով, որովհետև ունենք օրինակ ֆրանսերեն, գերմաներեն  թեքումով դպրոցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս երկու հարցերը պետք է իրարից տարանջատել:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ցանկացած օտար պաշտոնյա, պաշտոնական անձ ցանկացած կարծիք կարող է հայտնել, սակայն մենք ունենք օրենսդրություն, այն աշխատում է և այն փոփոխելու որևէ հիմք չկա:

«Օտար լեզվին կարգավիճակ տալու որևէ  խնդիր գոյություն չունի, գոյություն ունի եղած լեզուների ուղղությամբ խորացված գնալու հարց: Ռուսերենը ՀՀ-ում նույն կարգավիճակում է, ինչ մյուս օտար լեզուները: Ռուսաց լեզվի պարագայում ունենք մի կարևոր դաշտ, որովհետև գտնվում ենք ԵԱՏՄ-ում, նույն ռազմատեխնիկական համագործակցության դաշտում, որտեղ ռուսերենը միջպետական հաղորդակցման լեզու է: Սա մեծացնում է ՀՀ-ում ռուսերենն իմանալու անհրաժեշտությունը: Ռուսերենն անհրաժեշտ է խորացնել և մենք շահագրգռված ենք դրանում, բայց կարգավիճակային խնդիր չի կարող լինել»,- ընդգծեց Մկրտչյանը:               

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել էր, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am