Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հուժկու երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ափի մոտ

Հուժկու երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի ափի մոտ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 7,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելյան ափի մոտ:

Երկրաշարժը տեղի Է ունեցել նոյեմբերի 22-ին տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 6-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին): ԱՄՆ-ի Ազգային երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 67 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք: Երկրաշարժը տեղի Է ունեցել 10-ից մինչեւ 11 կիլոմետր խորության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղական ժամանակով 6:49-ին ցունամիի առաջին ալիքը՝ շուրջ 60 սանտիմետր բարձրությամբ հասել Է ափ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Օնոհամա նավահանգստի շրջանում: Ցունամիի երկրորդ ալիքի բարձրությունը կազմել Է 90 սանտիմետր:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Ճապոնական յոթբալանոց սանդղակով երկրաշարժի ավերիչ ուժը կազմել Է հինգ բալ Ֆուկուսիմայում. Տոկիոյում այն չի գերազանցել երեք բալը:  

Ցունամիի սպառնալիքի պատճառով «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում կանգնեցվել Է բանեցված միջուկային վառելիքի հովացման համակարգը:

Որոշ ժամանակ անց 5,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Ֆուկուսիամայի պրեֆեկտուրայում, հաղորդել Է BBC-ն:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am