Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աշխարհում ավելի քան 3,4 հազար մարդ է օրական զոհվում ճանապարհա-տրանսպորտային պատահարներից. Պան Գի Մուն

Աշխարհում ավելի քան 3,4 հազար մարդ է օրական զոհվում ճանապարհա-տրանսպորտային 
պատահարներից. Պան Գի Մուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամեն օր ավելի քան 3,4 հազար մարդ Է զոհվում ճանապարհա-տրանսպորտային պատահարների (ՃՏՊ) ժամանակ, եւ երկրների իշխանությունները պետք Է միջոցներ ձեռնարկեն ճանապարհներին մահացության նվազեցման համար՝ ուշադրություն նվիրելով տուժածներին առաջին օգնություն ցույց տալուն: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ նշվող Ճանապարհա-տրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրվա առիթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:      

«Այսօր, ինչպես եւ ամեն օր, ավելի քան 3,4 հազար մարդ աշխարհի ճանապարհներին կզրկվի կյանքից, նրանցից շատերը երիտաարդներ են, ովքեր նոր են սկսում հասուն կյանքը»,- ասված Է գլխավոր քարտուղարի գրավոր ուղերձում: Նա հիշեցրել Է, որ այս տարի համաշխարհային օրը նվիրված Է ճանապարհա-տրանսպորտային պատահաների զոհերին օգնություն ցույց տալու միջոցներին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբնելայի որոշմամբ՝ Ճանապարհա-տրանսպորտային պատահարների զոհերի հիշատակի համաշխարհային օրը նշվում Է նոյեմբերի երրորդ կիրակի օրը: Կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ճանապարհներին զոհվում Է ավելի քան 1,2 միլիոն մարդ, նրանց կեսը՝ հետիոտներ, մոտոցիկլիստներ եւ հեծանվորդներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am