Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Արցախ. թաքնված գանձ». Բրյուսելում կազմակերպված ցուցահանդեսը մեծ ուշադրության է արժանացել

«Արցախ. թաքնված գանձ». Բրյուսելում կազմակերպված ցուցահանդեսը մեծ ուշադրության է 
արժանացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի (EAFJD) նախաձեռնությամբ Բրյուսելում նոյեմբերի 17-ին բացվել է բացառիկ ցուցահանդես «Արցախ/Լեռնային-Ղարաբաղ. թաքնված գանձ» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի կազմակերպման գործում հանձնախմբին զգալիորեն աջակցել են Արցախի իշխանությունները:

Մինչև նոյեմբերի 19-ը գործող ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Արցախի հիասքանչ ներուժը` որպես զբոսաշրջային ուղղություն, գրավել ներդրողների և զբոսաշրջիկների:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին շուրջ 200 հյուրեր, այդ թվում և Բելգիայի դաշնային, տարածաշրջանային և ֆլամանդական խորհրդարանի անդամներ, ինչպես նաև գիտության և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ: Եվրախորհրդարանում Հայաստանի և Արցախի բարեկամության խմբի նախագահներ Էլենի Տեոխարիուսը և Ֆրանկ Էնգելը, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել ցուցահանդեսի բացմանը, տեսաուղերձ էին հղել, որում իրենց աջակցությունն էին հայտնել Արցախի ժողովրդին:

Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրութը շեշտել է, որ «Արցախը պարզապես թաքնված գանձ չէ, այն առաջին հերթին գանձ է, որը սիրում են»: Նա խոսել է ապակառուցողական սպառնալիքների մասին, որ ստացել են բելգիացի խորհրդարանականները` ցուցահանդեսին չմասնակցելու պահանջով:

«Չնայած Ադրբեջանի իշխանությունների հիստերիային, բոյկոտելու կոչերին և սպառնալիքներին, ցուցահանդեսը հաջողությամբ կազմակերպվեց` մեծ հետաքրքրություն առաջացնելով և բարձր հաճախելիություն ապահովելով: Սա ևս մեկ ապացույցն է նրա, որ Ադրբեջանի` եվրոպացի պաշտոնյաներին, հասարակ քաղաքացիներին սպառնացող և թելադրող քաղաքականությունը ձախողվել է»,- ընդգծել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավացիորեն ընտրել է ինքնորոշման ճանապարհը, հիմնել է ֆունկցիոնալ, բարգավաճող պետություն, որը հիմնված է համընդհանուր մարդկային արժեքների վրա: «Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը մշտապես աջակցելու է Արցախի ժողովրդին` իր արդար պահանջում»,- եզրափակել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am