Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում արձանագրվել Է մարդու վրա ռոբոտի հարձակման առաջին դեպքը

Չինաստանում արձանագրվել Է մարդու վրա ռոբոտի հարձակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շենչժեն քաղաքի (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) IT-ցուցահանդեսում արձանագրվել Է մարդու նկատմամփ ռոբոտի վնասարարության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինա» լրատվական պորտալին, ինտերնետ-օգտատերերն արդեն այդ իրադարձությունը կոչել են «մեքենաների ապաստամբության նախերգանք»:  

Ցուցահանդեսում մի քանի հարյուր ընկերություններ զանազան ապրանքներ եւ ծառայություններ Էին ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ստենդներից մեկում հանրությանն Էին ներկայացրել մի ոչ մեծ ռոբոտ, որն իր կառուցվածքով եւ չափով նման Է «Աստղային պատերազմների» R2-D2 աշխարհահռչակ հերոսին:   

«Դրոիդի» հիմնական դերը, ստեղծողների մտահղացմամբ՝ երեխաների ուսուցումն Է եւ այցելուներին զվարճացնելը: Սակայն առայժմ անհայտ պատճառով առանց հսկողության մնացած ռոբոտն սկսել Է ջարդուփշուր անել մոտակա ստենդները, իսկ երբ աշխատակիցներից մեկը փորձել Է դրան կանգնեցնել, այն բարձրացել Է տղամարդու ոտքին եւ ճզմել այն:  

Հաղորդվում Է, որ տուժածի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել, ընդ որում նա ինքնուրույն քայլել արդեն չի կարողացել, եւ նրան տանելու համար պատգարակ Է պահանջվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am