Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բանտարկված Սևան Նիշանյանը նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարին

Բանտարկված Սևան Նիշանյանը նամակ է հղել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում ազատազրկման մեջ է, հորդորել է Միացյալ Նահանգներում գտնվող իր ընկերներին և մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին շարունակական կերպով իրենց մտահոգությունները հայտնել Թուրքիայում տիրող իրավիճակի առնչությամբ: Նիշանյանը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի հանձնման արարողության առնչությամբ արված խոսքերի համար:

«Արմենպրես»-ը ներկայացնում է նամակը մասնակի կրճատումներով.

«Ոչ վաղ անցյալում այս երկրում շատերը համարձակվեցին երազել ավելի ժողովրդավար, լիբերալ ապագայի մասին: Հպարտորեն կարող եմ ասել, որ Հրանտ Դինքի գլխավորությամբ որոշ հայ մտավորականներ արտասովոր ակտիվություն և ազդեցություն ցուցաբերեցին այս երազանքի ձևավորման և զարգացման շուրջ:

Վերջին շրջանում Թուրքիայում հաստատված բռնության մթնոլորտը և բացարձակ իշխանությունը հիասթափեցրեց մեր մեծ մասին: Իմ բանտարկումն էլ թերևս եկող ողբերգության նախազգուշացումն էր: Ներկայում գրողների և ղեկավարների ձերբակալությունները, արդարադատության համակարգի ոչնչացումը, քրդական քաղաքականության վերացումն ու սահմանադրական կարգի փլուզումը խոսում է երկրի մռայլ ապագայի մասին:

Հուսով եմ և ակնկալում եմ, որ ԱՄՆ-ում մեր ընկերներն ու մասնավորապես Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կշարունակեն զգայունություն ցուցաբերել Թուրքիայում անբարեհաճ իրադրության նկատմամբ: Ուզենք, թե չուզենք` այս երկիրը մեր ընդհանուր ժառանգության մի մասն է: Խնդիրը քաղաքակիրթ հասարակությանը փրկելն է: Միևնույն ժամանակ, սա հայկական հարց է, քանի որ հայերը, երևի թե ավելի, քան մյուս ժողովուրդները, կարողացել են ողջ մնալ և տարածվել ազատության, հանդուրժողականության և քաղաքակրթության մեջ:

Ձեզ իմ բարեկամական ողջույններն եմ ուղարկում Իզմիրի մոտակայքում գտնվող Մենեմենի ծանր հանցագործությունների բանտի իմ բանտախցից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am