Հասարակական

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ  քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին՝ քննարկելու սահմանադրական օրենքի՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու կառույցների գործընկերների հետ ներկայիս համագործակցությունը և ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի նոր նախագծով վերացվում է պետական մարմինների վերահսկողությունը, փոփոխվում է կուսակցության գրանցման պահին պահանջվող անդամների թիվը, ստեղծման պահին կուսակցության՝ տարածքային ստորաբաժանում ունենալու պահանջը և այլն: Նախարարն այս մոտեցումը գնահատել է որպես կուսակցությունների գրանցման գործընթացի հեշտացում և ընդգծել, որ ի սկզբանե, նախագծի մշակման հիմքում հենց այդ գաղափարախոսությունն է դրված եղել:

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին տեղեկացրել է նաև, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում, ինչպես նաև Խորհրդարանում:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում