Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի. Ավստրիայի արտգործնախարար

Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի. Ավստրիայի արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Մարդու իրավունքների և օրենքների տեսանկյունից Թուրքիան Եվրոպայից շատ ավելի է հեռացել: Թուրքիան ԵՄ-ում տեղ չունի: Կողմ չեմ, որ շարունակվեն Թուրքիայի հետ բանակցությունները»,- ասել է նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am