Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեւիդ Բոուիի ցուցահանդեսը հաճախելիության ռեկորդ է սահմանել

Դեւիդ Բոուիի ցուցահանդեսը հաճախելիության ռեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Դեւիդ Բոուիի հետահայաց ցուցահանդեսը ամենահաճախվողն է դարձել   Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանի պատմության  մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին: David Bowie Is կոչվող ցուցադրանքը, որն ամբողջ աշխարհում ներկայացվել Է արդեն ութ հարթակներում, դիտել Է 1,5 միլիոն այցելու:  

Շուրջ 312 հազար հանդիսական Է եղել բուն թանգարանում, որտեղ երաժշտի կյանքի եւ ստեղծագործության մասին ցուցահանդեսը մեկնարկել Է 2013 թվականին: Ընդամենը ցուցադրանքի միջազգային շրջագայությունը, որը կավարտվի 2017 թվականին, ներառում Է 10 քաղաք:

Ներկայում հետահայաց ցուցահանդեսը գործում Է Բոլոնիայի Արդի արվեստի թանգարանում, ինչից հետո այն կտանեն Տոկիո, իսկ այնուհետեւ՝Բարսելոն:

Ցուցադրանքում ներկայացված Է 300-ից ավելի օբյեկտ, այդ թվում ձեռագրեր, զգեստներ, լուսանկարներ եւ հազվագյուտ բեմիրեր երգչի ելույթներից:

Լոնդոնի Վիկտորյայի եւ Ալբերտի թանգարանը դեկորատիվ-կիրառական արվեստի եւ դիզայնի խոշորագույն թանգարանն Է աշխարհում: Այն աշխարհի առավել շատ հաճախվող գեղարվեստական թանգարանների քսանյակում Է: Թանգարանի մուտքն անվճար Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am