Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քլինթոնը թաքնվում Է մամուլից, ինչը կարող Է նրան պարտության մատնել. Fox News

Քլինթոնը թաքնվում Է մամուլից, ինչը կարող Է նրան պարտության մատնել. Fox News

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը գրեթե երկու ամիս թաքնվում Է մամուլից՝ առանց պատասխանի թողնելով իրեն վերաբերող հակասական թեմաները, ինչը կարող Է նախագահական ընտրություններում նրա պարտության գործոն դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել Է քաղաքական մեկնաբան Բիլ Օ’Ռայլին:

«Հեռուստաալիքի Talking Points (Fox) հաղորդման ժամանակ Քլինթոնին լավ խորհուրդ են տվել, որ ուղղակիորեն դիմի ամերիկացիներին՝ տալով մի շարք հարցազրույցներ: Բացատրել իր Էլեկտրոնային նամակագրության շուրջ եւ Քլինթոնների հիմնադրամի վերաբերյալ առկա հակասությունները, ուղղակի պատասխաններ տալ ուղղակի հարցերին: 

Քլինթոնի շտաբում մեզ ասացին, որ նա, ամենայն հավանականությամբ, հարցազրույց կտա Factor ծրագրին, բայց դա ճիշտ չԷր: Սեպտեմբերի 12-ից Քլինթոնը ոչ մի լրագրողի հարցազրույց չի տվել ազգային հեռուստատեսությունում: Նա թաքնվում Է»,- ասել Է Օ’Ռայլին:

Նրա խոսքով՝ այս ամենն ազդում Է վերջին հարցումների ցուցանիշների վրա, որոնք նշում են, որ նախագահական մրցարշավում նրա ընդդիմախոս Դոնալդ Թրամփը կրճատում Է տարբերությունը: «Քլինթոնը հույսը դնում Է Թրամփի բացասական գործոնների վրա, բայց դա կարող Է քիչ բան նշանակել, եթե Քլինթոնին պաշտպանող հիմնական ընտրազանգվածն ընտրությունների օրը մնա տանը»,- նշել Է Օ’Ռայլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am