1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԱՏՄ տարածքում նվազում են ռոումինգ ծառայությունների գները

ԵԱՏՄ տարածքում նվազում են ռոումինգ ծառայությունների գները

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում նոյեմբերի 4-ին ամփոփվեցին ռոումինգ ծառայությունների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները: Ինչպես նիստում նշեց զեկուցող հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը` ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռոումինգ ծառայության սակագները տեղական զանգերի համեմատ թանկ էին գրեթե 45 անգամ:

«Մասնավորապես,  եթե ՀՀ քաղաքացին ներպետական զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում է միջինը 25 դրամ, ապա ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում են բավական թանկ: Ռուսաստանից 1 րոպեի արժեքը` 1261, Բելառուսից` 1077, Ղազախստանից` 1028, Ղրղզստանից` 1290 դրամ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մանուկ Միքայելյանը:

Նման ուսումանսիրություն կատարվել է ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների կողմից, այնտեղ նույնպես զգալի տարբերություն է եղել: Սա հաշվի առնելով` ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինները նախաձեռնել են «Արդար ռոումինգ» համակարգի ներդրման գործընթացը:

«Նպատակն է ռոումինգի ծառայությունների ոլորտում գների փուլային և աստիճանական նվազեցումը` ընդհուպ հավասարվելով մինչև տեղական ներքին ցանցերում սահմանված վճարումներին: Ռոումինգի սակագների նվազեցման հաջողված փորձ ունի Եվրամիությունը: 2007 թվականից մեկնարկած գործընթացի արդյունքում սակագները նվազել են 10 անգամ, արդյունքում ռոումինգ ծառայության միջոցով տվյալների փոխանցման ծավալներն են ավելացել»,-ավելացրեց Մանուկ Միքայելյանը: Նրա փոխանցմամբ` արդյունավետ համագործակցության արդյունքում արձանագրվել է ռոումինգ ծառայության սակագների նվազեցում 3-2,որոշ դեպքերում գրեթե 9 անգամ` միջինում կազմելով 250 դրամ:

Նիստին ներկա բջջային օպերատորների ներկայացուցիչները նշեցին, որ ռոումինգային գների նվազեցումը կրելու է շարունակական բնույթ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]