Հարավային Կորեայի նախագահը հավանություն Է տվել իր նկատմամբ հետաքննություն անցկացնելուն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ընդունել Է իր սխալները, որոնք թույլ են տրվել իր ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի հետ սերտ կապի հետեւանքով, դրանք համարելով «սրտակեղեք», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարավկորեական հեռուստատեսությամբ երկրի ժողովրդին հղած ուղերձում նա հայտարարել Է, թե պատրաստ Է այն բանին, որ հետաքննություն անցկացվի ծավալված քաղաքական սկանդալում նրա ունեցած դերակատարության շուրջ:
Ինչպես տեղեկացվել Է, Ցոյ Սուն Սիլը, որեւԷ պաշտոն չզբաղեցնելով վարչակազմում, օգտվելով նախագահի հետ անձնական հարաբերություններից, խմբագրում Էր նրա հանրային ճառերը՝ դրանով իսկ հնարավորություն ունենալով ստվերային ազդեցություն գործել քաղաքականության վրա: Բացի այդ, նա խառն Է եղել ոչ կառավարկան կազմակերպությունների ֆինանսավորման մեքենայություններին:
Պակ Կըն Հեն հրապարակավ ներողություն Է խնդրել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում