«Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը կշարունակի բարեգործական ծրագրերը Հայաստանում
15:37, 3 Նոյեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կառավարությունը լիզենցիոն վճարում կկատարի «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի բարեգործական կլինիկայի աշխատանքի համար: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ նպատակով կհատկացվի 11 մլն դրամ:
Երևանում գործող հիմնադրամի կլինիկան անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ է մատուցում կարիքավոր ընտանիքների երեխաներին: Հիմնադրամը կլինիկաներ ունի նաև Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Արցախում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում