Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գազի ցածր սակագնից կօգտվեն «20.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները

Գազի ցածր սակագնից կօգտվեն «20.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող 
ընտանիքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումներըի մասին նախագիծը: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկվի բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս որոշմամբ նախատեսված սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել, որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Նախագծով առաջարկվում է աահմանել, որ որոշման իմաստով սոցիալապես անապահով ընտանիքներ են համարվում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am