Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անկարան եւ Մոսկվան երկխոսություն են վարում Սիրիայի իրադրության կարգավորման վիճելի հարցերի շուրջ. Չավուշօղլու

Անկարան եւ Մոսկվան երկխոսություն են վարում Սիրիայի իրադրության կարգավորման վիճելի հարցերի շուրջ. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան Մոսկվայի հետ  երկխոսություն Է վարում Սիրիայի իրադրության կարգավորման վիճելի հարցերի, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Առաջին հերթին երկու երկրները ջանքեր են գործադրում կրակի դադարեցումն ապահվելու համար, մենք բանակցություններ ենք վարում երկկողմ մակարդակով, ինչպես նաեւ Սիրիայի բարեկամների միջազգային կազմակերպությունների շրջանակներում»,-ասել Է Չավուշօղլուն «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Սիրիայում հակամարտության կարգավորման առավել ընդունելի եղանակը քաղաքականն Է, այլ ոչ թե ռազմականը, այդ հարցում ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հայացքների անհամապատասխանություն չկա:

«Իհարկե, մենք տարաձայնություններ ունենք, թե ինչ հիմքի վրա պետք Է իրականացվի քաղաքական լուծումը գտնելը»,-նշել Է Թուրքիայի ԱԳ նախարարը:

«Սիրիայում զինադադարի եւ քաղաքական կարգավորման հասնելու համար Թուրքիայի եւ Ռուսաստանի դերը շատ մեծ Է: Եվ այստեղ մենք աշխատում ենք մոտեցնել մեր դիրքորոշումները, քանի որ տարածաշրջանի կայունության համար Ռուսաստանի եւ Թուրքիայի երկխոսությունը շատ կարեւոր Է»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am