Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մերկելը Եվրամիությանը հորդորել Է կանխել Brexit-ի կրկնվելը

Մերկելը Եվրամիությանը հորդորել Է կանխել Brexit-ի կրկնվելը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է կանխել համագործակցությունից երկրների դուրս գալը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան որոշեց լքել ԵՄ-ն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է նոյեմբերի 2-ին Բեռլինում առաջատար տնտեսագետների հետ կայացած հանդիպմանը:

«Մնացած 27 երկրներին անհրաժեշտ Է միասին պահել»,-ասել Է նա: Ընդ որում՝ ԳՖՀ-ի կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ ապագա համագործակցության ձեւաչափի շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում անհրաժեշտ Է պահպանել «լավ, բարեկամական հարաբերություններ, որպեսզի տնտեսությունը հնարավորինս քիչ կորուստներ կրի»:

Մերկելը նաեւ վերստին ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայի հետ կոնսուլտացիաներում ԵՄ-ն պնդելու Է հանգուցային ազատությունների պահպանումը: «Դա լինելու Է բանակցությունների հիմքը, բայց նախ հարկավոր Է սպասել, մինչեւ որ Բրիտանիան կակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am